ՆԱՏՕ-ն և Ուկրաինան «ռուսական սպառնալիքներից պաշտպանվելու համար» կիբեռվարժանքներ կանցկացնեն

ՆԱՏՕ
Եվրոպական երկրների մեծ մասը նույն համակարգերն ու պաշտպանության նույն միջոցներն է օգտագործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր կմեկնարկեն ամենամյա «Փակ վահաններ» կիբեռպատերազմական խաղերը։ Ընդ որում` ուկրաինացի և էստոնացի մասնագետները կաշխատեն նույն թիմում։ Տեղեկությունը հայտնում է The Wall Street Journal-ը:
ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության կենտրոնի ղեկավար Յան Ուեսթը նշել է, որ եվրոպական երկրների մեծ մասը, ինչպես նաև ԱՄՆ-ն օգտագործում են նույն համակարգերն ու պաշտպանության նույն միջոցները:
«Այդ տեխնոլոգիաներից շատերը շուկա են դուրս գալիս և, ցավոք, խոցելի են»,- ասել է նա:
ՆԱՏՕ–ն պաշտպանում է կիևյան ռեժիմի անպատժելիությունը. Զախարովա
Ավելի վաղ Վաշինգտոնը Կիևին իր հարթակ մուտք գործելու հնարավորություն էր տվել վնասակար ծրագրերի մասին տեղեկատվություն փոխանակելու համար։
Փետրվարին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Լեհաստանի և Բալթյան երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են «ռուսական կիբեռսպառնալիքները»:
ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունն Արկտիկայում աճում է. ՌԴ ԱԳՆ