Մոսկվան արտաքսում է Նիդեռլանդների 15 դիվանագետների. ՌԴ ԱԳՆ

Ռդ ԱԳՆ
Դիվանագետները պետք է 14 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մոսկվան որպես պատասխան միջոց անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Նիդեռլանդների դեսպանատան 14 աշխատակիցների և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատակցին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշված դիվանագետները պետք է հեռանան Ռուսաստանից 14 օրվա ընթացքում։

«Ապրիլի 19-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Նիդեռլանդների դեսպան Հիլլես Առնո Բեսհոոր Պլուխը, որին վճռական բողոք էր հայտնվել մարտի 29-ին Հաագայում Ռուսաստանի դեսպանատան, Ամստերդամում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 18 աշխատակիցներին անհիմն «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դեսպանին հանձնվել է նախարարության նոտան, որում որպես պատասխան միջոց Հաագայի ոչ բարեկամական գործողություններին Մոսկվայում Նիդեռլանդների դեսպանատան 14 աշխատակիցներ և Սանկտ Պետերբուրգում Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակից հայտարարվել են անցանկալի անձ: