ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգում ծնվել է Նանար և Վահագն անուններով պոնիների առաջնեկը։ Տեղեկությունը հրապարակվել է այգու ֆեյսբուքյան էջում։
«Ինչպես ընտանիքի հայրն էր ցանկանում, տղա է ծնվել»,– գրված է հաղորդագրության մեջ։
Փոքրիկ պոնին դեռ անուն չունի, կենդանաբանական այգին դիմել է հետևորդներին և խնդրել, որ օգնեն այդ հարցում։
Օգտատերերը մեկնաբանություններում անունների տարբերակներ են գրել` Պեդրո, Վանան, Սանտիագո։ Հետևորդներից մեկն էլ նշել է, որ ձիերի անունները որոշելիս առաջնորդվում են հոր ու մոր անունների առաջին տառերի առկայության պայմանով ու առաջարկել է պոնիի անունը դնել Վանգա։
«Մնացած ձիերի ճակատագրի վերաբերյալ գուշակություններ կանի»,– ավելացրել է նա։