Իրաքի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպանին

Բաղդադ
Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում Իրաքի հյուսիսում տեղակայված բազաների դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրաքի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ապրիլի 18-ին Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի հյուսիսային հատվածում ռազմական նոր գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ` ներգրավելով հատուկ նշանակության զորքերն ու ռազմաօդային ուժերը։ Գերատեսչությունը հայտնել է, որ 1 զոհ ու 4 վիրավոր ունի։

«Բողոքի նոտայի պատճառը թուրքական բանակի շարունակական խախտումներն են, այդ թվում՝ Իրաքի հյուսիսում սկսված լայնածավալ ռազմական գործողությունը»,- հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն։

Բաղդասարովը բացատրել է Իրաքում Թուրքիայի գործողությունների նպատակը
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից ի վեր երկրի ներսում՝ ՔԱԿ-ի 6 հազար, իսկ երկրից դուրս 6,9 հազար անդամ է ոչնչացվել։ Թուրքիայի ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ:
Թուրքիայում կրակել են նախկին փոխվարչապետի կուսակցության շենքի վրա