Իրանի ավտոարդյունաբերության հաշվին ՌԴ-ի շուկայի ընդլայնում կիրականացվի

Թեհրան. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի ճգնաժամի ու լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով մի շարք ավտոկոնցեռններ հայտարարել են Ռուսաստանում մեքենաների արտադրության և մատակարարման ժամանակավոր դադարեցման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իրանի ավտոարդյունաբերությունը կարող էր աջակցել մարդատար ավտոմեքենաների ռուսական շուկային։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը:
«Իրանական ավտոարդյունաբերության արտադրանքն իր գնային և որակական հատկանիշներով մոտ է ռուսական որոշ ավտոարտադրողների արտադրանքին։ Իրանցիները հազիվ թե կարողանան փոխարինել արևմտյան առաջատար ավտոարտադրող ընկերություններին, սակայն կկարողանան աջակցել մարդատար ավտոմեքենաների ռուսական շուկային», - ասել է նա։
Ավելի վաղ մի շարք ավտոկոնցեռններ հայտարարել են Ռուսաստանում մեքենաների արտադրության և մատակարարման ժամանակավոր դադարեցման մասին՝ Ուկրաինայի ճգնաժամի ու լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով:
Արևմտյան երկրներն Ուկրաինայի պատճառով պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ։ Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու և երկրում արտադրությունները փակելու մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման տակ, սակայն Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք ստեղծում է Արևմուտքը:
Դեպի Իրան «Հյուսիս-հարավ» միջանցքի նշանակությունը կարող է աճել․ ԵՏՀ նախարար