Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանին և նրա բոլոր ջանքերին. Շառլ Միշել

Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ջանքերին՝ նպաստելու Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը։ Միշելն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով Փաշինյանի հետ զրույցին։
«Խոսեցի Նիկոլ Փաշինյանի հետ` ասելով, որ պետք է հետամուտ լինել Բրյուսելում մեր վերջին քննարկումներին: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանին և նրա բոլոր ջանքերին` նպաստելու խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենալուն»,- գրել է Շառլ Միշելը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից երեկ հայտնել էին` Փաշինյանն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: