«Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ»,-գրում է «Հրապարակը»։
«Հրապարակը» զանգահարել է Իջևանի քաղաքապետի մամուլի խոսնակին, որը նշել է, թե քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Քաղաքապետի խոսնակը չի պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, և ի՞նչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, նա հորդորել է հարցերն ուղղել գրավոր: