ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հատուկ խմբերը սկսել են գրոհել Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» կոմբինատի տարածքը։ Տեղեկությունը հայտնել է ԴԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում արգելափակված ուկրաինական խմբավորմանն առաջարկվել է կամավոր վայր դնել զենքը, հանձնվել ու մարտական գործողությունները դադարեցնել ապրիլի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 06:00-ից: Բայց գրոհայինները հրաժարվել են։
«Որքան ինձ հայտնի է, հատուկ խմբերը, որոնք ընտրվել են հենց այդ օբյեկտը գրոհելու համար, արդեն անցել են գործի»,– ասել է Բասուրինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։