Հայտնի է, թե որտեղ է անցկացվում Փաշինյան–Պուտին հանդիպումը

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը նստած են ոչ մեծ կլոր սեղանի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նշվում է, որ հանդիպումն անցկացվում է Նովո Օգարևոյում։ Զրուցակիցները նստած են ոչ մեծ կլոր սեղանի շուրջ։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Մոսկվա մեկնելուց առաջ ո՞ւմ է հանդիպել Փաշինյանը և ինչի՞ մասին են խոսել. «Իրավունք»