ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ապրիլի 13-17-ը Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում ընթանում էր «Լա Ռոդա 2022» բաց միջազգային մրցաշարը։ Հայաստանից մասնակցում էին 2 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Խաղացված 9 մրցախաղերում Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7,5 միավոր և գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը, ինչպես նաև բարելավեց անձնական վարկանիշը +8,7 ցուցանիշով։
Շանթ Սարգսյանը վաստակեց 6,5 միավոր և գրավեց 9-րդ հորիզոնականը։