Գուտերեշը Մոսկվային և Կիևին կոչ է արել ապրիլի 21-ից «Զատկի հրադադար» հաստատել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «Զատկի հրադադարը» թույլ կտա բացել մի շարք մարդասիրական միջանցքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Մոսկվային և Կիևին քառօրյա «Զատկի հրադադար» հաստատել: Այս մասին նա հայտնել է լրագրողներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես կոչ եմ անում քառօրյա հումանիտար դադար Ավագ շաբաթում՝ ավագ հինգշաբթիից մինչև Զատկի կիրակի, բացել մի շարք հումանիտար միջանցքներ»,-ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Նշենք, որ Ուղղափառ եկեղեցին Սուրբ Զատիկը նշում է ապրիլի 24–ին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։