Երևանի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել են ծխախոտի դարակները

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկին հաջողվել է մարել հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Երևանի մթերային խանութներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել, այրվել են ծխախոտի դարակները, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 19-ին, ժամը 06։21-ին, հայտնել են, որ ծուխ է նկատվում Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:13-ին: Այրվել են ծխախոտի դարակներ (մոտ 20 քմ), և ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 15 քմ):