ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլի» ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած 2 անդամների մանդատները տրվել են հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզումյանին։ Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա չնշեց, թե վերջինները լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու ո՛ր անդամներին են փոխարինելու։
Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում մի շարք փոփոխություններ եղան։ Նոր մանդատներ ստացածներից շատերն էլ՝ դեռ չստանձնած Երևանի ավագանու անդամի պարտականությունները, հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։