ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ԱՄՆ Լուիզիանա նահանգի Dow ընկերության քիմիական գործարանում քլորի արտահոսք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:
«Լուիզիանա նահանգի ոստիկանության արագ արձագանքման հատուկ ջոկատը պայքարում է քլորի արտահոսքի դեմ Իբերվիլ օկրուգի Dow քիմիական գործարանում», - նշված է ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործարանի հարակից մայրուղին փակ է։ Բնակիչներին կարգադրել են թաքնվել թաքստոցներում։
Տեղական WAFB հեռուստաալիքը նշում է, որ արտահոսքին նախորդել է հրդեհը: Բրեթ Սթասիի շրջանի շերիֆը հայտնել է հեռուստաալիքին, որ հրդեհը մեկ ժամվա ընթացքում մարվել է, իսկ գործարանից դուրս քլորի պարունակության մակարդակը վտանգավորության աստիճանի բարձր չի եղել:
Շերիֆը նշել է, որ հրդեհի և թունավոր նյութի արտահոսքի հետևանքով տուժածներ չկան, այնուամենայնիվ, դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ, իսկ տեղի հիվանդանոցները սպասման ռեժիմի են անցել: