ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Սևծովյան նավատորմի «Կեսար Կունիկով» մեծ դեսանտային նավի հրամանատար Ալեքսանդր Չիրվան զոհվել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։ Տեղեկությունն իր Telegram-ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք սևաստոպոլցի Ալեքսանդր Գրիգորիի Չիրվային։ Սևծովյան նավատորմի դեսանտային նավերի 197 բրիգադի «Կեսար Կունիկով» մեծ դեսանտային նավի հրամանատար, 3-րդ կարգի կապիտան», - նշել է Ռազվոժաևը:
Նրա տվյալներով՝ Չիրվան զոհվել է Ուկրաինայում տեղի ունեցած մարտի ժամանակ ստացած վնասվածքներից։
«Նրա խիզախությունը, պրոֆեսիոնալիզմը ու փորձը փրկել են անձնակազմի անդամների կյանքը», - նշել է Սևաստոպոլի նահանգապետը:
Ալեքսանդր Չիրվան ծնվել է Սևաստոպոլում: Ավարտել է Ռազմածովային ակադեմիայի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտը։ 2015 և 2016 թվականներին մասնակցել է հատուկ գործողության Սիրիայի տարածքում ։