Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էին իշխանության և բիզնեսի ներկայացուցիչները, վերջերս այցելել էր Հայաստան և Բելառուս։ Միջոցառումների թվում էր Ղրիմի ներդրումային նախագծերի, հանրապետությունների զբոսաշրջային, ռեկրեացիոն, արդյունաբերական և ագրարային հնարավորությունների շնորհանդեսը:
Ի՞նչ իրական արդյունքների է հաջողվել հասնել Հայաստանում և Բելառուսում: Նախատեսվու՞մ են արդյոք երեք երկրների ռեկրեացիոն ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր: Ղրիմի արտադրողների ո՞ր ապրանքներն են հետաքրքիր այս հանրապետություններին և ինչ կարող է ներմուծել թերակղզին: Որո՞նք են շուկայի մասնակիցների լոգիստիկ ոլորտի զարգացման հեռանկարները:
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն Ղրիմ-Հայաստան-Բելառուս տեսակամուրջի ընթացքում ապրիլի 19-ին, ժամը 14-ին։
Խոսնակներ.
Սիմֆերոպոլում՝
Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկո
Ղրիմի տնտեսական զարգացման նախարար Դմիտրի Շերյակոն
Ղրիմի Հանրապետության առողջարանների և զբոսաշրջության նախարար Վադիմ Վոլչենկո
Երևանում`
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան
«Արմենիա Թրավել» ներգնա տուրիզմի վարչության պետ Նինա Դադայան
Մինսկում`
Բելառուսում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Յուրի Զոլոտարև
Centrkurort ձեռնարկության տնօրեն Սվետլանա Կոնչից
Զբոսաշրջության արդյունաբերության հանրապետական միության խորհրդի նախագահ Ֆիլիպ Գուլին
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում (https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/) :
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։