Ստամբուլում պայթյուն է եղել. մարդկանց տարհանում են

Ստամբուլ. շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Ստամբուլի թաղամասերից մեկում սկսել էին այրվել ստորգետնյա էլեկտրալարերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլկի - Sputnik. Ստամբուլի Շիշլի թաղամասում ստորգետնյա լարերն անհայտ պատճառով սկսել էին այրվել, ինչի հետևանքով պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է թուրքական Habertürk լրատվամիջոցը:
Այս պահին վիրավորներ չկան, տարհանվել են շրջակա 4 շենքերի բնակիչները: Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ին:

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև Շիշլիի հարևան Բեյօղլու թաղամասում նույն պատճառով տեղի ունեցած պայթյունի մասին։ Այս պահին մանրամասներ չկան։

Շիշլիի բնակիչները վերջին ամիսներին շատ հաճախ բողոքում են էլեկտրալարերի խնդիրներից ու անընդմեջ հոսանքազրկումներից։ «Շաբաթը 4 օր լույս չունենք»,- գրում են տեղի բնակիչները սոցցանցերում։