Սպառնալիքի դեպքում Իրանը հարվածներ կհասցնի Իսրայելին. Ռաիսի

Իբրահիմ Ռաիսի. Արխիվային լուսանկար
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Թել Ավիվի ոչ մի գործողություն չի վրիպի Թեհրանի աչքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի Իսրայելի կենտրոնական շրջաններին, եթե վերջինը անգամ չնչին սպառնալիք ստեղծի։ Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի ազգային օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ։
«Եթե Իսրայելը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային ինչ-որ երկրների հետ, ապա պետք է իմանա, որ իր ոչ մի քայլն չի աննկատ չի մնա մեր կողմից։ Եթե նրանք թեկուզ փոքր սխալ թույլ տան, մենք կհարվածենք Իսրայելի կենտրոնական շրջաններին», - ասել է Ռաիսին, փոխանցում է Tasnim-ը։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին Իսրայելի իշխանություններին սպառնացել էր, որ վրեժ կլուծի բոլոր սպանված իրանցի զինվորների համար:
Մարտի 7-ին Իսրայելի ինքնաթիռները հարձակում են գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի շրջանների վրա՝ գտնվելով Լիբանանի օդային տարածքում։ Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ երկու զինծառայող։
Մարտի 13-ին Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում ԱՄՆ ռազմաբազային և հյուպատոսությանը հրթիռային հարված էր հասցվել: Նույն օրը Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռակոծության պատասխանատվությունը վերցրել է իր վրա` նշելով, որ իրենց հրթիռների թիրախը եղել են «Մոսսադի» կենտրոնները։
Իրանագետը կարծում է՝ եթե Սյունիքի համար գործողություն լինի, չի բացառվում՝ Իրանը միջամտի