Ռոսավիացիան երկարացրել է ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը

Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրումը կազմակերպել այլընտրանքային երթուղիներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․Ռոսավիացիան երկարացրել է Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը, տեղեկացնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։

Թարմացված տվյալների համաձայն՝ մինչև ապրիլի 25-ի ժ 03։45-ը (Մոսկվայի ժամանակով) փակ կլինեն 12 օդանավակայաններ։ Այս ցանկում դարձյալ ներառված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։

Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրումը կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։
Ռուսաստանի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, գործում են կանոնավոր։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից Ռուսաստանի 12 օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել է։
Արգելքը վերաբերում է հետևյալ քաղաքներում գտնվող օդանավակայաններին՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Լիպեցկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ: