ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի զինվորականների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ըստ գերատեսչության` այսօրվա դրությամբ ուկրաինական կողմը 23 367 մարդ է կորցրել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրության տակ եղած փաստաթղթերը վկայում են նաև, որ Ուկրաինայում մեծ թվով դասալիքներ, վիրավորներ ու անհետ կորածներ կան։
Առանձին տվյալներ կան Ուկրաինայի Ազգային գվարդիայի կորուստների մասին, որոնք ստացել են ուկրաինական իրական փաստաթղթերից։ Ըստ դրանց` զգալի կորուստներ ունեն նաև 3057 ստորաբաժանումն ու դրա կազմում ընդգրկված «Ազով» հատուկ նշանակության ջոկատը (արգելված է Ռուսաստանում)։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։