Փաշինյանը ՌԴ-ում կհանդիպի նաև Միշուստինի, Վոլոդինի ու Մատվիենկոյի հետ

Երկօրյա այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը կայցելի Նիժնի Նովգորոդ: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե երբ է նախանշված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից զատ ապրիլի 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի ապրիլի 19-ին. որոշ մանրամասներ են հայտնի
Նշվում է, որ այցի ընթացքում վարչապետը կայցելի նաև Նիժնի Նովգորոդ:
Ինչպես արդեն հայտնել ենք` ապրիլի 19-ին նախանշված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու. Վանեցյանը` Փաշինյանի մոսկովյան այցի մասին
Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին: