ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ճապոնական արտադրող Panasonic-ն ընթացիկ տարում քառօրյա աշխատանքային շաբաթ կառաջարկի իր 5 հազար աշխատակիցներին: Նոր ռեժիմին կարող են անցնել նախևառաջ ընկերության գլխավոր գրասենյակի, կադրերի և հաշվապահության բաժնի աշխատակիցները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Jiji գործակալությանը, որը ներկայացրել է ընկերության գործադիր տնօրեն Սիգեքի Միսիմի առցանց ելույթը:
Panasonic-ի աշխատակիցները ցանկության դեպքում կարող են անցնել չորսօրյա աշխատանքային շաբաթվա՝ հանգստյան երեք օրերով: Առաջինը այս համակարգը կարող են փորձարկել 5 հազար աշխատողներ այս տարի։
Աշխատանքի նոր ռեժիմի փորձարկման կոնկրետ ժամկետների մասին չի հաղորդվում: