«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։16-ին։ Սուպերմարկետի նկուղային հատվածում այրվել է խմիչքների տաղավար (մոտ 5 քմ), ծխահարվել է աշխատակից Ռ. Ա.-ն (ծնված 2001 թ․)․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: