Մեծ Բրիտանիայի կառավարության շենքի մոտ դանակով զինված տղամարդու են ձերբակալել

Լոնդոն
Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները էլեկտրաշոկեր են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Լոնդոնի ոստիկանությունը դանակով զինված տղամարդու է ձերբակալել, որը կասկածվում է Ուայթհոլ փողոցում տեղի ունեցած մահափորձի մեջ։ Այդ փողոցում են գտնվում կառավարական շենքերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը։
Նշվում է, որ 29–ամյա տղամարդու և ոստիկանների միջև բախում է եղել։
Իրավապահներն էլեկտրաշոկեր են կիրառել, տղամարդը ձերբակալվել է։
«Նա ձերբակալվել է մահափորձի կասկածանքով և հարձակում գործելու նպատակով զենք կրելու համար, այժմ ոստիկանական բաժանմունքում է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպը ահաբեկչություն չի որակվում, հետաքննություն է սկսվել։
«Վենդետայի» փորձ Երևանում. ոստիկանությունը կանխել է նոր սպանությունը