Կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ է ստացել 41 187 անձ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացի վերաբերյալ նոր տվյալներ է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում կատարվել է 2 152 657 պատվաստում։

Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 120 804 քաղաքացի, իսկ ամբողջապես պատվաստված են 987 513-ը։

Բացի այդ, կորոնավիրուսի դեմ բուստերային (խթանիչ) դեղաչափ է ստացել 41 187 անձ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի դրությամբ` ընդհանուր առմամբ պատվաստվել էր 2 142 685 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 117 714 էր, իսկ ամբողջապես պատվաստվել էր 982 752 քաղաքացի։
Բուստեր ստացել էր 39 199 անձ։
ՀՀ–ում քանի՞ մարդ է կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստացել. նոր տվյալներ