Ապրիլի 18-ը հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրն է։
Համաշխարհային ժառանգության օրը սահմանվել է 1982 թվականին, ՅՈւՆԵՍԿՕ-ին առընթեր հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ICOMOS) վեհաժողովի կողմից:
Տոնը, որը նշվում է 1984 թվականից, մեկ նպատակ ունի` հանրության ուշադրությունը հրավիրել համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը։
Մշակութային ժառանգության պաշտպանության հիմնական փաստաթղթերից է Համաշխարհային մշակույթի և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է 1972 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր նստաշրջանում և ուժի մեջ է մտել 1975 թվականի դեկտեմբերին: 2020 թվականի դրությամբ կոնվենցիային միացել են 194 երկրներ։
Այժմ Համաշխարհային ժառանգության ցանկում (որը թարմացվում է առնվազն երկու տարին մեկ) 1 121 օբյեկտ կա: