ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռեժիսոր Կարեն Շահնազարովը Վլադիմիր Գիլյարովսկու և Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների մոտիվներով ֆիլմի վրա է աշխատում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ռեժիսորն այդ մասին հայտնել է Մոսկվայում՝ Գրողների կենտրոնական տանը կայացած ստեղծագործական հանդիպման ժամանակ։
«Ես նախագիծ եմ սկսել երկու երիտասարդ կանանց հետ, սցենարը գրել ենք Վլադիմիր Գիլյարովսկու և Կոնան Դոյլի մոտիվներով։ Կոնան Դոյլին ենք «խառնել», ու զվարճալի պատմություն է դարձել։ Գլխավոր հերոսներն են Գիլյարովսկին և Ստանիսլավսկին, կատակերգական դետեկտիվ է։ Հիմա նախապատրաստական շրջան է, և եթե ամեն ինչ նորմալ հունով գնա, կսկսեմ նկարահանման աշխատանքները։ Չգիտեմ` դարակազմիկ ֆիլմ կդառնա, թե ոչ, բայց կարծում եմ` զվարճալի կլինի»,- ասել է Շահնազարովը։
Ռեժիսորը նաև նշել է, որ չի պատրաստվում նկարահանել իր հայտնի «Ցրիչը» ֆիլմի շարունակությունը: