Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Թուրքիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Թիմում ընդգրկված են 4 կին բռնցքամարտիկներ, որոնցից մեկը կնշի խոշոր մրցաշարերում իր նորամուտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Թուրքիա` Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս կնշի իր նորամուտը խոշոր մրցաշարերում:

«Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, հավաքականի անդամները` Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին մարզումները շարունակում են Օլիմպավանում»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը: