Չէի սպասում, որ այսքան մեծ հոսք է լինելու. Վանեցյան

Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում՝ մամուլի ասուլիսից առաջ (18 ապրիլի, 2022թ). Երևան
Վանեցյանը հայտնեց, որ Ազատության հրապարակ են գալիս թե՛ քաղաքական այս կամ այն կուսակցության անդամներ, թե՛ անկուսակցականներ, թե՛ ապահովված, ու թե՛ սոցիալապես ծանր վիճակում գտնվող անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակ մարդկանց մեծաթիվ հոսքը բողոքի անժամկետ ակցիա հայտարարած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել։

Այս մասին այսօր հրապարակում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց Վանեցյանը` ասելով. «Ես պատկերացնում էի, որ մարդիկ իրապես հասկանում են, թե ինչ վտանգ է իրենց սպառնում, բայց չէի սպասում, որ այսքան մեծ հոսք է լինելու, այսքան մարդ է գալու, որ խոսեն, զրուցեն ու փորձեն հասկանալ, թե ինչ է լինելու»,- ասաց Վանեցյանը։

Նրա դիտարկմամբ` բոլորը պատրաստ են պայքարել մինչև վերջ։
«Գալիս են և ասում են` խոստացե՛ք, որ այս անգամ մինչև վերջ պայքարելու եք, չեք գնալու՝ մինչև չզատավենք այս չարիքի իշխանությունից»,- ասաց նա։
Վանեցյանը հայտնեց, որ գալիս են թե՛ քաղաքական այս կամ այն կուսակցության անդամներ, թե՛ անկուսակցականներ, թե՛ ապահովված, ու թե՛ սոցիալապես ծանր վիճակում գտնվող անձինք։
«Հայաստան» դաշինքն ունի գործողությունների ծրագիր. Վարդևանյանն Ազատության հրապարակում է
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վանեցյանն իր կողմնակիցներին հրավիրեց Ազատության հրապարակ ու հայտարարեց, որ այդ օրվանից բողոքի անժամկետ ակցիաներ են անցկացվելու։
Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով Վանեցյանը դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։