Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ
ՀՀ արտգործնախարարը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
Արարատ Միրզոյան
Միրզոյանը Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Էնդրյու Շոֆեր
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից. Սերգեյ Կոպիրկին
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ ղարաբաղյան հարցով շփվելուց, հետևաբար կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։