ԱՄՆ-ն ուսուցանելու է ուկրաինացի զինվորականներին` ինչպես օգտագործեն հաուբիցները

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն նաև ինչպես վարվել այլ զինատեսակների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն կսովորեցնի ուկրաինացի զինվորականներին` ինչպես վարվել իրենց փոխանցվող ամերիկյան հաուբիցների հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին փոխանցել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք որոշակի առաջընթաց ունենք ուկրաինացիների համար վարժանքների կազմակերպման տեսանկյունից։ Առաջիկա օրերին Ուկրաինայից դուրս կկարգավորվեն նախապատրաստական աշխատանքները կոնկրետ հաուբիցների համար»,- ասել է նա։

Ըատ նրա` նախատեսվում են մարզումներ նաև այլ զինատեսակների համար։
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հաստատված ռազմական օգնության հերթական փաթեթը ներառում է հրետանային զենք, զրահափոխադրիչներ, ուղղաթիռներ, դրոն+կամիկաձեներ և անձնակազմ չունեցող նավեր։
Ավելի վաղ ԱՄՆ-ն իր տարածքում ուկրաինացի զինվորականներին ուսուցանում էր` ինչպես վարվել Switchblade անօդաչուների հետ։