ԱՄՆ–ն հայտարարել է, որ պատժամիջոցների հաջորդ թիրախում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրն է

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը հայտարարել է հակառուսական նոր պատժամիջոցների հաջորդ քայլի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ ռազմարդյունաբերական համալիրը կդառնա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հաջորդ նպատակը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԱՄՀ գարնանային նստաշրջանի շրջանակում կազմակերպած վիրտուալ միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն։
«Մեր աշխատանքի հաջորդ փուլը կկայանա ռազմական մեքենայի հետ կապերը խզելու մեջ։ Մաս առ մաս խաթարել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ու մատակարարումների շղթան», – ասել է Ադեյեմոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։