ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անդրադարձել է հնարավոր խաղաղությանը միտված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք` այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շոֆերը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։