Այս տարի ջահերով երթի նշանակությունն ավելի մեծ է. այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Ջահերով երթ. Արխիվային լուսանկար
Դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթը կրելու է «Զարթնի՛ր, լաո՛» խորագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել` բոլորին հրավիրելով մասնակցել երթին։

«Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ամենածանր ժամանակներն են ապրում։ Այս տարի նրա նշանակությունը էլ ավելի մեծ է»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ երթին մասնակցելով` աշխարհին ցույց կտանք, որ տեր ենք մեր հայրենիքին, չենք հանդուրժելու ուրացումը և դավաճանությունը։
Հավելենք, որ այս տարի երթը կրելու է «Զարթնի՛ր, լաո՛» խորագիրը։