ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 90 տարեկան։
Հիշեցնենք, որ առավոտյան Կոմիտասի անվան պանթեոն էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։
1999 թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ։ Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։ Նույն թվականին նրան հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։