ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները Խարկովի մարզում ուկրաինական բանակի ՄիԳ-29 կործանիչներ են խոցել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Գեներալի խոսքով՝ ռուսական ավիացիան նաև ոչնչացրել է Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ ու C-300-ի լուսավորության և ուղղորդման լոկատոր: Այսօր մարտերի ընթացքում ռուսական բանակը օդային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացրել է վառելիքաքսուքային նյութերի և զինամթերքի պահեստները Բարվենկովո և Դոբրոպոլիե բնակավայրերի շրջանում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 471 անօդաչու թռչող սարք և 2 308 միավոր զրահատեխնիկա: Բացի այդ, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական զինված ուժերի 113 օբյեկտ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։