ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ստուգել տեղանքն ու այն մաքրել ականներից և չպայթած զինամթերքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ իրավիճակը կարգավորվել է։
Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և երկուսը՝ հարավային ուղղություններով:
Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ստուգել տեղանքն ու այն մաքրել ականներից և չպայթած զինամթերքից: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 369,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում: