Հունաստանի ԱԳ նախարարը գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին

Նիկոս Դենդիասն այցելել էր Ծիծեռնակաբերդ. 16 հոկտեմբերի, 2020 . Արխիվային լուսանկար
Հունաստանն այն երկրներից է, որն օրենքով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։
«Այս տարի Հունաստանում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- գրել է նախարարը։
Հույն քաղաքական գործիչը գրառմանը կից արխիվային լուսանկար է հրապարակել, որում հարգանքի տուրք է մատուցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը Հունաստանի խորհրդարանի որոշմամբ ճանաչվել է 1996 թվականին, նաև ընդունվել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։