ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ, հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքերի վրա, որը բազմիցս դրսևորվել է դժվարին իրավիճակներում միմյանց օգնության ձեռք մեկնելու և աջակցելու վառ օրինակներով։
Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում։
Կարևորում եմ երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշված է սուղերձում։
Հիշեցնենք՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք, որ 1946 թվականի ապրիլի 17-ին Սիրիայից դուրս են բերվել ֆրանսիական զորքերը։