ԵՄ-ն լրացուցիչ 50 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային

Ծրագրվում է, որ 45 միլիոնը կօգտագործվի Ուկրաինայի տարածքում, իսկ մնացած հինգը՝ Մոլդովայում նախագծերի իրականացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Եվրամիությունը 50 մլն եվրո է հատկացրել՝ որպես լրացուցիչ հումանիտար օգնություն Ուկրաինային։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը՝ այսօր հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Այդ օգնությունը կհատկացվի ամենասուր մարդասիրական կարիքները հոգալուն, այդ թվում՝ բժշկական ծառայությունների մատուցմանը, խմելու ջրի, հիգիենայի միջոցների, կացարանների ապահովմանը, ֆինանսական օգնության տրամադրմանը և գենդերային բռնության դեմ պայքարին»,- նշված է փաստաթղթում:
Նախատեսվում է, որ հատկացված գումարից 45 միլիոնը կօգտագործվի Ուկրաինայի տարածքում, ևս հինգը՝ հարևան Մոլդովայում նախագծերի իրականացման համար:
ԵՄ-ում նշել են, որ ռուսական հատուկ գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինային մարդասիրական օգնության համար հատկացվել է 143 մլն եվրո:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։