ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին կընդունի պաշտոնական այցով Մոսկվա մեկնող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին տեղեկությունը հայտնել են այսօր «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։
«Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրավիճակում սա հատուկ նշանակության իրադարձություն է», - նշվել է ծրագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: