ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողություններն ավելի սկանդալային չեն, քան 2003 թվականին ամերիկյան ներխուժումն Իրաք։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան ու ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունն ու Արևմուտքի արձագանքը։
Չինական Global Times պարբերականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրել է Արևմուտքի երկրներին երկակի ստանդարտների կիրառման մեջ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Արևմուտքի մյուս պետությունները շատ հաճախ փորձում են խաղաղություն սովորեցնել, մինչդեռ «ռազմական գործողություններն Ուկրաինայում ավելի սկանդալային չեն, քան 2003 թվականին Իրաք ներխուժելը»:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն «ռազմական ինտերվենցիաների երկար ցուցակ» ունի, մինչդեռ նույն Չինաստանը վերջին 30 տարում ոչ մի ռազմական միջամտություն չի ձեռնարկել: Արոն կարծում է, որ ամերիկացիները պատրաստ չեն փոխվելուն։ Հավատքն առ այն, թե նրանք աշխարհում ազատության փարոսն են, դարձել է նրանց ազգային մտածելակերպի ու բնավորության մի մասը։