ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Տեղեկությունը հայտնում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնը։
Փոքրիկի մայրը` Արմենուհի Թիզյանը, հուզված նշել է, որ աղջնակի անունը դեռ չեն որոշել։
«Վիրահատությունը, կատարել են Արմեն Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը, բարեհաջող է անցել»,- հայտնում են ԲԿ-ից։
Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։