ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է խաղաղապահ գործունեության մասին ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխություններով արձանագրության վավերացման մասին օրենքը, որում սահմանվում է «համակարգող պետություն» հասկացությունը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փաստաթուղթը վավերացնում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Դուշանբեում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
Կից բացատրական գրության մեջ նշվում է, որ արձանագրությունը սահմանում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ դրա հովանու ներքո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում ՄԱԿ-ի` խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում կիրառելու համար։