Փաշինյանը մասնակցել է Շիրակի մարզի Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այցելել է ոստիկանության Կումայրիի բաժին
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու ԱՄՆ-ի դեսպանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է եղել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այցելել է ոստիկանության Կումայրիի բաժին
Փաշինյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այցելել է ոստիկանության Կումայրիի բաժին
«Շիրակի և Լոռու մարզերում իրենց աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: Սա նոր և թարմ շունչ է ՀՀ ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը: Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, որոնք նախկինում երբեք ոստիկանությունում չեն ծառայել»,- ասել է նա:
Փաշինյանը ներկաների հետ մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմում զոհված բոլոր նահատակների հիշատակը՝ ընդգծելով ոստիկանության ծառայողներին:
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այցելել է ոստիկանության Կումայրիի բաժին
Կառավարության ղեկավարը մասնագիտական տոնի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել ոստիկանության մի խումբ ծառայողների:
Պարգևատրման արարողությունից հետո Փաշինյանին ներկայացվել են պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը։
Վարչապետը եղել է նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոն. տեսանյութ