Փարիզի կենտրոնում բողոքի ակցիա է

Ցուցարարներն ուզում են, որ Էմանուել Մակրոնը լքի Ելիսեյան պալատը։
Sputnik
Փարիզում բողոքի ցույց է անցկացվում Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ակցիան կազմակերպվել է «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի կոչով։ Ցուցարարները բողոքում են Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Մակրոնի հնարավոր վերընտրվելու դեմ։
«Մենք այստեղ ենք, որովհետև ֆրանսիացիների մեծ մասն առաջին փուլում քվե չի տվել Էմանուել Մակրոնին։ Մենք դուրս ենք եկել, որպեսզի «ոչ» ասենք նրա հաջորդ հնգամյակին։ Նա պետք է լքի Ելիսեյան պալատը»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Ֆրանսիական դեժավյու. 5 տարի անց նախագահի աթոռին հավակնում են նույն հիմնական թեկնածուները
Հիշեցնենք` Ֆրանսիայում նախագահի ընտրությունների առաջին փուլը կայացավ ապրիլի 10-ին։ Ֆրանսիայի ՆԳՆ վերջնական տվյալների համաձայն` երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրողների 27,84%-ը, Մարին Լը Պենի թեկնածությանը` 23,15%-ը։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։
Մակրոնն աջակցում է Ֆրանսիայում 7-ամյա նախագահական ժամկետի գաղափարին