Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոն. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոն
Վարչապետը ծանոթացել է վերանորոգման ու կահավորման աշխատանքներին, զրուցել տարեցների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոն և տեսագրություն հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Ծանոթացա տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին»,– գրել է Փաշինյանը:
Նա տարեցներից հետաքրքրվել է, թե ինչպես են իրենց զգում, արդյոք փոխվել են նրանց կյանքի պայմանները։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներից առաջ ոմանք ցույց էին անում, փողոց էին փակում, որպեսզի կանխեն դա։
«Բա որ հիմա լավ է, էլ ինչո՞ւ էիք ցույց անում»,– հարցրել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով` կարևոր է, որ շահառուները խնամքով վերաբերվեն վերանորոգմանն ու գույքին։