Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեներում գազամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

Գազօջախ
Գազամատակարարման դադարեցման պատճառը պլանային աշխատանքներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլի 19-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մի քանի շենքերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Եթե լոգիստիկ հարցերը չլուծվեն, ՀՀ–ն դուրս կմնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայից

«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է ռուբլով