Կանզասում կինը վիրավորել է շերիֆի օգնականներին. նրան սպանել են

Ոստիկանական ավտոմեքենա
Շերիֆի օգնականները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի Կանզաս նահանգում կինը կրակ է բացել իրավապահների վրա`վիրավորելով երեք ոստիկանի։ Տեղեկությունը հայտնում է տեղական KSN հեռուստաալիքը։
Նախնական տեղեկություններով՝ շերիֆի երեք օգնականները կասկածելի մեքենա են հայտնաբերել ճանապարհին, ավելի ուշ պարզվել է, որ մեքենայում մի կին կա։ Իրավապահները մոտեցել են մեքենային և խնդրել, որ վարորդն իջնի մեքենայից, բայց նա հրաժարվել է։ Երբ ոստիկանները փորձել են մեքենայից դուրս բերել կնոջը, նա հանել է ատրճանակը և կրակել ոստիկանների վրա։
«Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են բոլոր ոստիկանները, կինը տեղում սպանվել է»,- հայտնում է հեռուստաալիքը։
Կոլորադոյում կրակոցների հետևանքով 4 մարդ մահացել է, կան վիրավորներ
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են, երկուսի վիճակը նորմալ է, երրորդն ավելի լուրջ վնասվածքներ է ստացել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է վեց մարդ