Էրմիտաժի այցելուներին տարհանում են

էրմիտաժ
Թանգարանը բաց կլինի համապատասխան ստուգումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Պետական Էրմիտաժի այցելուներին տարհանում են. ահազանգ են ստացել, որ շենքն ականապատված է։ Տեղեկությունը հրապարակվել է թանգարանի Telegram-յան ալիքում։
«Ապրիլի 16-ին Էրմիտաժը հաղորդագրություն է ստացել շենքի ականապատման մասին, այցելուներին տարհանում են Գլխավոր թանգարանային համալիրի տարածքից։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները Ռոսգվարդիայի աշխատակիցների հետ ստուգում են ցուցասրահներն ու գրասենյակային տարածքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թանգարանը այցելուների առաջ դռները կբացի ստուգումների ավարտից հետո, երբ կհերքվի ականապատման մասին տեղեկությունը։
Տոմսեր ունեցող այցելուները կարող են վերադառնալ թանգարան այսօր ավելի ուշ կամ ցանկացած այլ օր այցելել Գլխավոր թանգարանային համալիր:
Էրմիտաժում Նիկոլայ 2–րդի քրոջ պարահանդեսային զգեստում կծած կոնֆետ են հայտնաբերել